Դասախոսներ

ՏԳԲ դասախոսական կազմ

Այս չորս տարիների ընթացքում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոսական թիմը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել՝ ուսումնական պլանը փոփոխվել է անընդհատ և ավելացվել են ավելի քան 15 նոր դասընթացներ: Այս գործընթացի երկու հիմնական պատճառներն են․ տվյալների գիտության և արհեստական բանականության դինամիկ փոփոխությունները և «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի  ուսումնական պլանի  սինխրոնիզացումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի հետ: Արդյունքում ծրագիրը դարձավ ավելի նպատակաուղղված դեպի  ծրագրավորումը  և կիրառական հետազոտությունները:

 Այսօր մեր դասախոսներին միանում են նոր սերնդի երիտասարդ դասախոսներ: Նրանց մեծ մասը աշխատում է ՀՀ ՏՏ ոլորտում և միևնույն ժամանակ մեր թիմի կազմում է: Մեր դասախոսներից հինգը ասպիրանտներ են ՝ Տվյալների գիտության և արհեստական ինտելեկտի ոլորտում: Նրանցից ոմանք PMI կրթաթոշակակիրներ են: Այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է ծրագրի կայունությունը, երիտասարդ դասախոսները ՀՀ ՏՏ ոլորտում առկա բոլոր նորությունները և հետաքրքիր գաղափարները անընդհատ կիրառում են իրենց դասընթացներում, այսինքն՝ կրթությունը համագործակցում է այսօրվա աշխատաշուկայի հետ։

Ռուբեն Գևորգյան

Ռուբեն Գևորգյան / պրոֆեսոր, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ: Ռուբեն Գևորգյանը ԵՊՀ էկոնոմետրիկայի եւ կիրառական վիճակագրության դասախոս է: 1997-ին ստացել է ֆիզմաթ․ գիտությունների թեկնածուի կոչում` տեսական ֆիզիկայի բնագավառում, 2013 թվականին ստացել է գիտությունների դոկտորի կոչում, մաթեմատիկական տնտեսագիտության ոլորտում: Նա սերտիֆիկացված ֆինանսական ռիսկերի կառավարիչ է (FRM): Նրա գիտական ​​հետաքրքրությունների շրջանակն է․ մաթեմատիկական մեթոդներ տվյալների բազաների վերլուծության համար, էկոնոմետրիկա, տվյալների ինտելեկտուալ վերլուծություններ։ Ռուբեն Գևորգյանը դասավանդում է նաև ՀԱՀ-ում։

Ենոք Հակոբյան

Ենոք Հակոբյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է տվյալների վերլուծություն և արհեստական բանականություն։

Ենոք Հակոբյանը դասավանդում է նաև ՀԱՀ-ում։ Նա նաև աշխատում է PicsArt ընկերությունում, որպես տվյալների վերլուծաբան։

Գագիկ Չախոյան

Գագիկ Չախոյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկանածու, ԵՊՀ:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է տվյալների  և վիճակագրական եզրահանգումների կիրառական վերլուծություն, կլաստերային վերլուծություններ, մաթեմատիկական մոդելավորում, մեքենայական ուսուցում։ Գագիկ Չախոյանը աշխատում է նաև Sololearn կազմակերպությունում, որպես տվյալագետների թիմի ղեկավար։

Լուսինե Զիլֆիմյան

Լուսինե Զիլֆիմյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ:
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա։ Լուսինե Զիլֆիմյանը աշխատում է  DataMotus  կազմակերպությունում, որպես տվյալագետ։
Լուսինե Զիլֆիմյանը դասավանդում է նաև ՀԱՀ-ում։

Բելլա Գրիգորյան

Բելլա Գրիգորյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է տվյալների  վերլուծություն, տարբեր կլինիկական վերլուծությունների նախագծում և պլանավորում, վիճակագրական մեթոդները տվյալագիտության մեջ։ Բելլա Գրիգորյանը աշխատում է նաև  Noymed LLC  կազմակերպությունում, որպես բիովիճակագիր։

Գևորգ Ղալաչյան

Գևորգ Ղալաչյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ:

2018 թվականին Գևորգ Ղալաչյանը  Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքի IBM –ում անցել է վերապատրաստում։   Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է մեծ տվյալների վերլուծությունները։ Գևորգ Ղալաչյանը աշխատում է նաև NVIDIA  կազմակերպությունում, որպես ավագ տվյալագետ։

Լիլիթ Յոլյան

Լիլիթ Յոլյան/տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է մեծ տվյալների վերլուծություններ, խորը ուսուցում, կիրառական վիճակագրություն։ Լիլիթ Յոլյանը աշխատում է նաև HARMAN International կազմակերպությունում, որպես տվյալագետ։

Մեսրոպ Մարկոսյան

Մեսրոպ Մարկոսյան/ ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է վիճակագրություն, մեծ տվյալների վերլուծություններ, մեքենայական  ուսուցում, հաճախորդների վարքագծի վերլուծություն։ Մեսրոպ Մարկոսյանը աշխատում է նաև DIGITAIN ընկերությունում, որպես մաթեմատիկ-ծրագրավորող։

Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան/ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) տնօրեն, դասախոս, ԵՊՀ:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է մեքենայական  ուսուցում, արհեստական բանականություն։ Արեգ Գևորգյանը նաև հանդիսանում է նաև Զիլ Ակադեմիա / Zil Academy  համահիմնադրամներից մեկը, որը  մեծ ներդնում ունի տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծերում։

Վարդգես Հովհաննիսյան

Վարդգես Հովհաննիսյան/դասախոս, ԵՊՀ

Նա աշխատում է  նաև որպես ամպային համակարգերի և տեղեկատվական անվտանգության ադմինիստրատոր   (EIF) կազմակերպությունում և դասավանդում է Cloudz.amում։

Ռուզաննա Սաֆարյան

Ռուզաննա Սաֆարյան/ դասախոս, ԵՊՀ
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է թվային մարքետինգը, բիզնես և մեծ տվյալների վերլուծությունները։
Ռուզաննա Սաֆարյանը աշխատում է նաև UNDP կազմակերպությունում, որպես ծրագրերի ղեկավար:

Ջուլիետա Թարխանյան

Ջուլիետա Թարխանյան / դասախոս, ԵՊՀ։
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է տվյալների  և վիճակագրական եզրահանգումների կիրառական վերլուծություն, նեյրոնային ցանցեր և վիճակագրական մեթոդները տվյալագիտության մեջ։ Ջուլիետա Թարխանյանը աշխատում է նաև Sololearn կազմակերպությունում, որպես տվյալագետ։

Տիգրան Քարամյան

Տիգրան Քարամյան / տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասպիրանտ, դասախոս, ԵՊՀ։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է նեյրոնային ցանցերը և մեծ տվյալների վերլուծությունները։ Տիգրան Քարամյանը աշխատում է նաև DataArt կազմակերպությունում, որպես տվյալագետ։

Մերի Մացակյան

Մերի Մացակյան/ դասախոս, ԵՊՀ։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է նեյրոնային ցանցերը և խորը ուսուցումը, ինչպես նաև տվյալների վերլուծության մաթեմատիկական վերլուծություններն ու հաշվարկները։

Մերի Մացակյանը աշխատում է նաև ServiceTitan ընկերությունում, որպես վերլուծաբան։

Նարե Դավթյան

Նարե Դավթյան/ դասախոս, ԵՊՀ։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է բայենսյան վիճակագրությունը, ինչպես նաև տվյալների վերլուծության մաթեմատիկական վերլուծություններն ու հաշվարկները։

Նարե Դավթյանը աշխատում է նաև Digitain Armenia ընկերությունում, որպես վերլուծաբան։

Էլյա Պողոսյան

Էլյա Պողոսյան / դասախոս, ԵՊՀ։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է նեյրոնային ցանցերի նկարագրությունը, կիրառվող ալգորիթմները, տեսակները, կիրառումը։

Էլյա Պողոսյանը նաև աշխատում է PicsArt ընկերությունում, որպես տվյալագետ։

Մհեր Մանասյան

Մհեր Մանասյան / դասախոս, ԵՊՀ։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է լայնամասշտաբ վերլուծությունները, ինչպես նաև արժեթղթերի շուկան։ Մհեր Մանասյանը նաև աշխատում է Digitain Armenia ընկերությունում, որպես ֆինանսական վերլուծաբան։

Արթուր Փոքրիկյան

Արթուր Փոքրիկյան / տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկանածու, ԵՊՀ:
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն է վարքագծային ֆինանսներ, ֆինանսական ներգրավվածություն, ֆինանսական ունակություն, ֆինանսական գրագիտություն և ֆինանսական կրթություն ուղղությունները։ Արթուր Փոքրիկյանը աշխատում է
Swiss Agency for Development and Cooperation  կազմակերպությունում, որպես կրթական ծրագրերի ղեկավար։ Արթուր Փոքրիկյանը դասավանդում է նաև ՀԱՀ-ում: