Ֆինանսավորում

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները հնարավորություն ունեն օգտվել PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունից:  Այս տարիների ընթացքում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 83 ուսանողների արդեն իսկ հատկացվել է ֆինանսավորում: Մագիստրոսական ծրագրի թիմը՝  գործընկերների հետ համատեղ մշակել է ընտրության և գնահատման գործընթացը, որի հիման վրա բարձր առաջադիմությամբ և գրանցած հաջողություններով աչքի ընկնող ուսանողները կարող են օգտվել այս հնարավությունից:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2017թ-ից՝ EIF-ի և PMI Science-ի աջակցությամբ: Ծրագրի լավագույն ուսանողներին հատկացվում է ֆինանսավորում:
Ապագա տվյալագետները․ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 11 ընտրված ուսանողներ ֆինանսավորման վկայականներ են ստանում «Գիտություն և տեխնոլոգիաներ» (ReTech) ֆորումի ընթացքում։

ISTC կենտրոնում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները ստանում են ֆինանսավորման վկայականները EIF-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ISTC կենտրոնում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները ստանում են ֆինանսավորման վկայականները EIF-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ (2021)