Որքա՞ն է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տևողությունը։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է։
Որքա՞ն է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վարձը։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը տարեկան կազմում է 900 հազար դրամ։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ունի՞ անվճար տեղեր։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի առաջին փուլի ուսանողներին կտրամադրվի երեք անվճար տեղ։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողը կարո՞ղ է համատեղել ուսումը աշխատանքի հետ։
Այո, ուսումը աշխատանքի հետ կարելի է համատեղել, քանի որ դասերը անցկացվում են երեկոյան ժամերին՝ 18:30-21:00:
Որտե՞ղ են անցկացվում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասերը։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասերը անցկացվում են ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում և ISTC կենտրոնում՝ օգտագործելով իրենց տրամադրած ծրագրային և համակարգչային ռեսուրսները։
Կա՞ն scholarship-ի հեռանկարներ։
Յուրաքանչյուր տարի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները արժանանում են scholarship-երի՝ ուսման վարձի չափով։
Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը։
Անցկացվում է քննություն, քննական խնդիրների նմուշները, հարցաշարը և օգտակար գրականությունը ներկայացված է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ բաժնում։
Ի՞նչ առարկաներ են ներառված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում։
Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը ներկայացված է Ուսումնական պլան բաժնում ։