«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ (2017-2019)
—Դիմելով հենց այս բաժին ստացա ավելին, քան ակնկալում էի կամ նույնիսկ պատկերացնում։ Դասախոսական կազմը շատ լավն էր, բոլոր դասախոսները ոլորտի մասնագետներ էին։ Դասերը անցնում էին հետաքրքիր և ամենակարևորը մատուցված նյութը չէր սահմանափակվում տեսական գիտելիքմերով, միաժամանակ զարգացնում էինք նաև մեր պրակտիկ գիտելիքները։ Բոլոր այն ուսանողները, ովքեր դեռ չգիտեն որտեղ շարունակել ուսումը կամ փոխել մասնագիտացումը և հետաքրքրված են տվյալագիտությամբ ապա միանշանակ այս բաժինը ձեզ համար է։ Անչափ շնորհակալ եմ Պրն․ Գևորգյանին և ISTC-ի անձնակազմին որակով գիտելիքի ինչպես նաև ուսման ընթացքում ստացած կրթաթոշակի համար։ Կկարոտեմ բոլորին։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ (2017-2019), դասախոս
ՏԳԲ մագիստրոսական ծրագիրը ստեղծված էր ուսանողներին տալու հիմնավոր տեսական գիտելիքներ և արդիական պրակտիկ հմտություններ ժամանակակից ու արագ զարգացող ոլորտում, և այն ամբողջությամբ արդարացրեց իմ սպասումները։ Լինելով ծրագրի շրջանավարտ՝ ես ունեցա հնարավորություն փոխելու իմ մասնագիտությունը, ստանալու կիրառական գիտելիքներ, որոնք համապատասխանում են շուկայի պահանջներին, գտնելու աշխատանք արդեն նոր մասնագիտությամբ։ Ծրագիրը, բացի որակյալ ու ժամանակակից գիտելիքներից, ինձ տվեց հնարավրություն շփվելու և աշխատելու ոլորտի շատ լավ մասնագետների հետ, դառնալու ISCT community-ի մասը, ստանալու խորհրդատվություն Սան Խոսեի պետական համալսարանի (SJSU) դասախոսների կողմից և կրթաթոշակ ուսումս շարունակելու համար։ Մագիստրոսական ծրագրի դրական կողմերից մեկը անընդհատ զարգացումն ու բարելավումն է լավագույն մասնագետների և դասախոսների կողմից։ Տվյալագիտության ոլորտում փորձ և գիտելիք փնտրող ուսանողներին վստահորեն կարող եմ խորհուրդ տալ դիմել ՏԳԲ մագիստրոսական ծրագրին։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ (2017-2019)
Ես ավարտել եմ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։ Արդի մասնագիտություն է և այս բաժնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ բոլոր գիտելիքները՝ աշխատանք գտնելու և պրակտիկ խնդիրներ լուծելու համար (անշուշտ առանց քրտնաջան աշխատանքի հնարավոր չէ բարձր արդյունքների հասնել)։Մագիստրոսական ծրագիրը համագործակցում է ISTC-ի հետ, ինչի շնորհիվ նոր մեթոդներ են կիրառվում (ISTC-ն ներդնում է իր բոլոր ռեսուրսները ծրագրի կայացման համար) , լավ դասախոսներ են դասավանդում (մարդիկ որոնք ինդուստրիայից են և ունեն պրակտիկ գիտելիքներ) և կապ է հաստատվում ՏՏ համայնքի հետ, տարբեր միջոցառումների միջոցով։Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում լավագույն ուսանողներին։ Գործում է համագործակցության ծրագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Խոսեի պետական համալսարանի հետ, որի շրջանակներում լավագույն ուսանողները մեկնում են այնտեղ համագործակցելու։ Իսկ 2019/20 ուս.տարում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր ընդունված լավագույն ուսանողներն հնարավորություն կստանան ծրագրի երկրորդ տարին անցկացնել Սան Խոսեի համալսարանում և ստանալ երկու համալսարանի դիպլոմ։ Եվ վերջապես ուսանողները հրաշք ու շատ զարգացած մարդիկ են (իմ կուրսը այսպիսին էր համենայնդեպս) ։ Կկարոտեմ։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ (2017-2019)
Big data, բիզնես անալիտիկա, մեքենայական ուսուցում, նեյրոնային ցանցեր, արհեստական բանականություն. Սրանք բառեր են, որ գրեթե ամենուրեք են, ու տվյալագիտության հետ սերտ կապված, բայց ի՞նչ են դրանցից յուրաքանչյուրը նշանակում: Տվյալագիտությունը կոմպլեքս ոլորտ է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր ճյուղեր և շերտեր, ինչպիսիք են մաթեմատիկան, ստատիստիկան, տվյալների վիզուալիզացիան, մեքենայական ուսուցումը, խորը ուսուցում, ծրագրավորման լեզուներ, ինչպիսիք են R, Python: Ծրագրի շրջանակներում ես կարողացա ստանալ այն հիմնարար գիտելիքները, որոնք անհրաժեշտ են տվյալագետ դառնալու համար։ Ուսումնական պլանը շատ ընդգրկուն է ու կառուցվածքային, և ավելի է կատարելագործվում հաշվի առնելով նախկին փորձն ու պահանջները ոլորտում լավագույն կրթություն տալու համար։ Այն իդեալական էր ինձ համար ու բոլոր սկսնակների, ովքեր նոր են այս ոլորտում, ու ունեն շատ մեծ ցանկություն սովորելու ու պրակտիկ հմտություններ ձեռք բերելու: Շատ շնորհակալ եմ ISTC-ին, պարոն Գևորգյանին ընձեռնված հնարավորությունների, կրթության ու հաճելի միջավայրի համար։ Շատ կկարոտեմ:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ (2017-2019)
Վստահորեն կարող եմ խորհուրդ տալ։ Ես ծրագրին դիմելիս միայն ընդհանուր պատկերացում ունեի այս ոլորտից, բայց շատ մեծ էր ցանկությունս այն խորությամբ ուսումնասիրելու՝ չունենալով բազային գիտելիքներ վիճակագրությունից և ծրագրավորման լեզուներից։ Սակայն այս ծրագիրը օգնեց ձեռք բերել անհրաժեշտ բազային գիտելիքները, ուղղակի անհրաժեշտ է լինել շատ հետաքրքված ու աշխատասեր։ Ինչպես նաև ծրագիրը բացառիկ է նրանով, որ հնարավորություն է տալիս սովորել ԱՄՆ-ում և ստանալ կրթաթոշակ։ Շատ շնորհակալ եմ ծրագրի ղեկավար պարոն Գևորգյանին, ISTC-ին և EIF-ին նման համագործակցության և հսկայական աշխատանքի համար։